Սոցիալական մեդիաների համայնքի գծով համակարգող
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի
- Վերջնաժամկետ
- 18.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (3 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Սոցիալական մեդիաների համայնքի գծով համակարգողը Կներկայացնի և կզարգացնի Ամերիաբանկի թվային ներկայությունը սոցիալական մեդիայի բոլոր հարթակներում, ենթաապրանքանիշների էջերում և համապատասխան առցանց համայնքներում։ Սոցիալական մեդիայի և սեփական թվային հարթակների պրակտիկայի ղեկավարի անմիջական հսկողության ներքո կձևավորի և կպահպանի դրական ու ներգրավող թվային հարաբերություններ՝ խթանելով ակտիվ երկխոսությունը լսարանի հետ, ամրապնդելով ապրանքանիշի թվային ընկալումը և ապահովելով հաճախորդների հարցումների արագ, հետևողական և որակյալ արձագանքումը։ Դերը կներառի նաև համայնքի առօրյա կառավարման, թվային հաղորդակցության, արձագանքների մոնիթորինգի և սահմանված աշխատանքային հոսքերի միջոցով customer experience-ի շարունակական բարելավման գործընթացները։
Աշխատանքային պարտականություններ
- Համայնքի ներգրավվածություն․ hետևել և մասնակցել ապրանքանիշի և ենթաապրանքանիշների ներկայացման հիմնական ալիքներով և համայնքային հանգույցներով (community hub) իրական ժամանակում անցկացվող քննարկումներին, մեկնաբանություններին և ուղիղ հաղորդագրություններին՝ խստորեն պահպանելով ապրանքանիշի գծով հաղորդակցման ոճը, հաղորդակցման ուղեցույցներն ու հաղորդագրությունների շրջանակները։
- Համայնքի զարգացում․ aջակցել համայնքի զարգացման նախաձեռնությունների, այդ թվում ինտերակտիվ ձևաչափերի, ներգրավման ծրագրերի, համայնքների ակտիվացման և առաջնահերթ կարևորություն ներկայացնող լսարանների հետ հարաբերությունների հաստատմանը, պահպանմանը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը։ Հետևել համայնքի աճին և ներգրավվածությանը և ներկայացնել առաջարկություններ համայնքի կենսունակության և մասնակցության բարելավման համար:
- Խնդիրների լուծում և էսկալացում․ ]անոթանալ հաճախորդների հարցումներին կամ սպասարկմանն առնչվող խնդիրներին, կիրառել համայնքի կառավարման սահմանված չափանիշները և համագործակցել ներքին պրոդուկտային թիմերի, սպասարկման որակի ապահովման և հասարակայնության հետ կապերի թիմերի հետ՝ էսկալացման կառուցվածքավորված մեխանիզմների միջոցով խնդիրները սահուն կարգավորելու համար։
- Տրամադրվածությունների և ապրանքանիշի առողջության մշտադիտարկում. hետևել առցանց հարթակների ամենօրյա տրամադրությանը, ապրանքանիշի հիշատակումներին և լսարանի արձագանքին՝ վաղաժամ հայտնաբերելով և ներկայացնելով հասարակայնության հետ կապերի գծով հնարավոր ռիսկերը կամ ճգնաժամ առաջացնող պատենցիալ գործոնները թիմերի ղեկավարներին։
- Հետադարձ կապ. hավաքագրել որակական տվյալները, հաճախորդների շրջանում հաճախակի հանդիպող խնդիրները և զարգացող համայնքային միտումները կոնտենտի հետագա պլանավորման համար SMM մասնագետներին և ստեղծագործական թիմերին ներկայացնելու նպատակով։
- Կոնտենտի հրապարակում և ժամանակացույց. hետևել հաստատված վիզուալների և տեքստային նյութերի վերջնական տեղադրմանը, ներբեռնմանը և հրապարակմանը ապրանքանիշի և ենթաապրանքանիշների ներկայացման բոլոր հիմնական ալիքներում, համայնքներում և բլոգում՝ համաձայն կոնտենտի հրապարակման սահմանված օրացույցի։
- Ինտերակտիվ նախաձեռնություններ․ aջակցել ինտերակտիվ համայնքային նախաձեռնությունների, ուղիղ հեռարձակվող «հարց ու պատասխան» ձևաչափով քննարկումների, մրցույթների և օգտատերերի կողմից գեներացված կոնտենտով արշավների իրականացմանը՝ ապրանքանիշի նկատմամբ հավատարմությունը և մասնակցությունը ընդլայնելու նպատակով։
Անհրաժեշտ հմտություններ
- 2+ տարվա աշխատանքային փորձ սոցիալական ցանցերում համայնքի կառավարման, հաճախորդների թվային սպասարկման կամ հանրության հետ թվային հաղորդակցության ոլորտներում (ֆինանսական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն)
- Գրավոր հաղորդակցման բացառիկ հմտություններ, բարձր էմպատիա, մասնագիտական դատողություն և խնդիրներն արագ կարգավորելու կարողություն
- Սոցիալական մեդիաների կառավարման ծրագրերի, համայնքի մոնիտորինգի և սոցիալական մեդիաների մշտադիտարկման գործիքների իմացություն (օրինակ՝ Meta Business Suite, Sprout Social)
- Ուշադրություն մանրուքների հանդեպ՝ ուղիղ եթերում տպագրական կամ ձևաչափի սխալների նկատմամբ զրո հանդուրժողականությամբ
- Խիստ ծանրաբեռնված ժամանակահատվածներում կամ հաճախորդների հետ զգայուն փոխգործակցության ընթացքում զուսպ, կարեկից և դիվանագիտական վարք դրսևորելու ունակություն:
- Քոփիռայթինգի և լեզվական գերազանց հմտություններ՝ քերականության, ոճի, տոնի և նրբերանգների գերազանց տիրապետմամբ։ Հստակ, գրավիչ և ապրանքանիշին համապատասխան կոնտենտ գրելու ունակությունը համարվում է պարտադիր։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն