Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատացված սարքավորումների սպասարկման մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Վերջնաժամկետ
- 06.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Կատարում է ԱԳՄ-ների, Cash-In տերմինալների և փոխկապակցված այլ սարքերի տեխնիկական սպասարկում:
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել ԱԳՄ-ների, Cash-In տերմինալների և փոխկապակցված այլ սարքերի տեխնիկական սպասարկում
- Իրականացնել ԱԳՄ և Cash-In տերմինալների կանխարգելիչ աշխատանքներ գործող թերությունների բացահայտման և հետագա խնդիրներից զերծ մնալու նպատակով
- Առկա և հեռահար հսկել բանկոմատների և Cash-In տերմինալների աշխատանքային վիճակը
- Մասնակցել բանկոմատների լիցքավորման աշխատանքներին
- Իրականացնել բանկոմատների կողմից առգրավված քարտերի հավաքագրում և գրանցում
- Կատարել բաժնի փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքներ, պատրաստում է նամակներ, տեղեկանքներ, ակտեր և պայմանագրեր
Անհրաժեշտ հմտություններ
- Տեխնիկական բարձրագույն կրթությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացումը ցանկալի է
- Համակարգչային սարքավորման տեխնիկական սպասարկման պատշաճ գիտելիք
- ԱԳՄ-ների և/կամ Cash/In տերմինալների տեխնիկական սպասարկման փորձը ցանկալի է
- Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն
- Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն
- Նոր ծրագրերին արագ տիրապետելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Վարորդական վկայականի առկայությունը պարտադիր է։
Լրացուցիչ տեղեկություն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն