Գնահատող ընկերությունների համագործակցության պատասխանատու

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 5 տարի
Հրապարակվել է
10.09.2026
Վերջնաժամկետ
29.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Կոնվերս Բանկը փնտրում է Գնահատող ընկերությունների համագործակցության պատասխանատուի, ով կմիանա Բանկի Վարկերի մոնիթորինգի թիմին:

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի հետ համագործակցող գույքի գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգում և վերահսկում:
  • Բանկում գրավադրվող/գրավադրված գույքերի գնահատումների ուսումնասիրություն և գնահատված արժեքների վերաբերյալ կարծիքի տրամադրում:
  • Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերությունների կողմից իրականացվող կառուցապատման նախագծերի ուսումնասիրություն և կողմնորոշիչ գների առաջարկների ներկայացում:
  • Գույքերի գնահատման հետ առընչվող այլ գործառույթներ:
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ գույքի գնահատման, անշարժ գույքի, բանկային կամ հարակից ոլորտներում,
  • Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն,
  • Գույքի գնահատման ոլորտին առնչվող օրենսդրության գերազանց իմացություն,
  • MS Office և ՀԾ-Բանկ ծրագրերի իմացություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ և խնդիրների բացահայտման կարողություն,

Վերլուծական հմտություններ

Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Հայտերի ընդունման սկիզբ. 10 սեպտեմբեր 2026

Հայտերի ընդունման ավարտ. 04 հոկտեմբեր 2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Converse Bank · 10