CRM և Email մարքեթինգի մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Հրապարակվել է
- 20.08.2026
- Վերջնաժամկետ
- 28.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագիր. Կոնվերս Բանկը փնտրում է Սոցիալական ցանցերի մարքեթինգի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի էլեկտրոնային փոստով հաղորդակցությունների կազմակերպմամբ, պլանավորմամբ և տեխնիկական իրականացմամբ։
Աշխատանքային պարտականություններ
- Email հաղորդակցությունների պատրաստում, կարգավորում, պլանավորում և իրականացում։
- Email/CRM համակարգերի և ադմինիստրատիվ վահանակների (Admin Panel) միջոցով ամենօրյա աշխատանք։
- Տեխնիկական հրահանգների և տեքստերի հետ աշխատանք։
- Email հաղորդակցությունների արդյունքների մոնիթորինգ և հիմնական ցուցանիշների հետևում։
- Առաջացող տեխնիկական խնդիրների նախնական ուսումնասիրություն և, անհրաժեշտության դեպքում, փոխանցում համապատասխան թիմին։
- Email campaign-ների տեխնիկական ստուգում և որակի վերահսկում ։
- Հաղորդակցությունների պլանավորման և Content Calendar-ի վարում։
- Անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն այլ թվային հաղորդակցության (Digital Communication) գործընթացներին։
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն:
- Email campaign-ների կամ marketing automation գործիքների հետ աշխատանքային փորձ։
- CRM կամ Email Marketing ոլորտում աշխատանքային փորձ։
- ՏՏ ոլորտի բազային տեխնիկական գիտելիքներ։
- Admin Panel-ների և տարբեր թվային գործիքների հետ աշխատելու կարողություն։
HTML-ի բազային գիտելիքներ
- Analytics գործիքների հետ աշխատանք։
- Տեխնիկական տեքստերը, brief-երը և հրահանգները հասկանալու կարողություն։
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և պատասխանատվության զգացում։
- Միաժամանակ մի քանի առաջադրանք և սահմանված ժամկետներ (deadlines) արդյունավետ կառավարելու կարողություն։
- Թիմում արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու հմտություններ։
- Պլանավորման և կազմակերպչական բարձր հմտություններ։
- Նոր գործիքներն արագ յուրացնելու և խնդիրներն ինքնուրույն ուսումնասիրելու կարողություն։
- Սոցիալական մեդիայի վերաբերյալ բազային գիտելիքներ։
Մենք տրամադրում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
- Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական զարգացում:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
Հայտերի ընդունման սկիզբ. 20 օգոստոս 2026
Հայտերի ընդունման ավարտ. 10 հոկտեմբեր 2026